воскресенье, 18 декабря 2016 г.

Միօրինակ Նոր տարի Ախալքալաքում...


Նոր տարին Ախալքալաքում գրեթե ամեն տարի նույնն է լինումՀիմա արդեն նախատոնականտրամադրություն է և բոլորը կամաց-կամաց պատրաստվում ենԱյս օրերին գրեթե բոլորերիտասարդներըթողնելով դասերն ու պարապունքները պայթուցիկ նյութեր ենվաճառում(սայլութներ): Իսկ ահա վերջին օրը՝ 31-ին հագնում են ձմեռ պապիկի շորերն ու սկսում երեխաներին, բարեկամներին ուրախացնել:

Նոր տարվա երեկոյան բոլոր ընտանիքներում նույն վիճակն է լինումբոլորը նայում են ՇԱՆԹհեռուստաընկերության նախանցած ամանորյա հաղորդումներըիսկ կանայք տոլմա և բլինչիկ ենփաթաթում:

Ախալքալաքցիները ամեն տարի բողոքում ենոր փող չկա և որոշում են ամեն ինչից քիչ-քիչ ենվերցնելու, սակայն բոլորը ամսի 30-ին փոշմանում ենոմանք վարկ են վերցնում, ոմանք բարեկամներից պարտք են վերցնում: Իսկ շատերը գնում են այսպես ասած խոպան ամբողջտարին աշխատում, նոր տարին «աղավարի» անցկացնում և մի քանի օրից, վերադառնալու մեկ ամիսը չլրացած նորից մեկնում աշխատելու:

Ախր սիրելի Ախալքալաքցիներիմաստը ո՞րն է: Նշեք ձեր կարողությունների չափով:
Ախալքալաքում Նոր տարին տարվա մեջ այն միակ տոնն է, երբ գալիս են շնորհավորելու այնմարդիկ ովքեր մի ամբողջ տարի երբեք հյուր չեն եկել մեզ և գոնե մի անգամ հետաքրքրությանհամար չեն զանգահարել իմանան ինչպես ենք:





Իսկ Ախալքալաքի կենտրոնում տեղադրվող տոնածառը... նույնպես նույնն է ամեն տարի: 
Տեղական իշխանությունները ուշադրություն չեն դարձնում քաղաքը զարդարելու, տոնական 
տրամադրություն հաղորդելու համար: Իսկ քաղաքացիները երբեք էլ բողոքվելուց բացի ուրիշ 
բան չեն արել: Այսպես միօրինակ ապրելուց կարելի է շուտ հոգնել: Ուստի պետք է քայլեր 
ձեռնարկել, մեր վրա վերցնենք այն ամենը, ինչ կարող ենք անել: Իսկ Նոր տարին պետք է 
նշենք այնպես, որ ամբողջ տարին չաշխատենք պարտքեր փակելու համար:



Նկարները՝ Jnews.ge կայքից 

воскресенье, 11 декабря 2016 г.

«Հաջողակներից հաջողակը» կամ «Մինչև վերջ պայքարողը»...


«Հաջողակներից հաջողակը» կամ «Մինչև վերջ պայքարողը»...: Այսպես կարելի է անվանել աշխարհի լավագույն պաշտպանին: Մի գուցե համաձա՞յն չեք նրա լավագույնը լինելու հետ: Ստիպված եք: Քանի որ դրա մասին են վկայում փաստերը, նրա առաջատարի կարողություններն ու մինչև վերջ պայքարելու կամքը:

ՓԱՍՏԵՐ


20 տարեկանում տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ», երիտասարդ պաշտպանը հաստատվեց մեկնարկային կազմում և այդ օրվանից մինչ հիմա խաղում է այնտեղ: 10 տարիների ընթացքում Ռամոսը «Ռեալում» անցկացրել է մոտ 500 հանդիպում: Եվ սա դեռ ամենը չէ:
Ռամոսը լինելով կենտրոնական պաշտպան շատ ու շատ հարձակվողներից ավելի շատ է գոլ խփում: Երեկվա խաղում Ռամոսը խփեց իր 76-րդ գոլը Ռեալի կազմում: Դա հիանալի ցուցանիշ է պաշտպանի համար այն դեպքում, երբ նա չի իրացնում իր թիմի 11-մետրանոցներն ու տուգանայինները:

ԱՌԱՋԱՏԱՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Երբ հադիպման ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ, իսկ Ռեալը չի հաղթում, հոգ չէ: Վստահորեն կարող եք ասել, որ Ռեալը կհաղթի այս խաղը: Եվ դրա պատճառներից մեկը այն է, խաղադաշտում է գտնվում թիմի առաջատար և լավագույն պաշտպան՝ Ամենափրկիչը:
Ռամոսը Լա Լիգայի այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ և խփել 4 գնդակ:
Թվում է սովորական բան է: Բայց ոչ: Ռամոսի խփած 4 գոլից 2-ը Ռեալին փրկել են պարտությունից, 2-ը հաղթանակ բերել: Սա առաջատարի հատկանիշ է՝ պայքարել թիմի համար, անել ամեն հնարավորը...

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿԱՄՔԸ


Երբ թվում է ամեն ինչ կորած է, վրա է հասնում Ամենափրկիչը, և ահա... Ռեալը վերակենդանանում է: Ռամոսին կարելի է անվանել նաև «Մաստեր 90»: Ռամոսն 90-րդ րոպեից հետո գոլ խփելու վարպետ է: Նա դա արել է 4 անգամ և այդ գոլերը երբեք չեն մոռացվի Մադրիդիստների կողմից: Բոլորն են հիշում ՉԼ-ի 2014 թվականի եզրափակիչը, իսկ այս տարվա սուպերգավաթը հնարավոր չէ մոռանալ: Ռամոսի մոտ ձևավորվել է մինչև վերջ պայքարելու արվեստը: Եվ դա օգտագործվեց նաև Լա Լիգայի նախորդ երկու խաղերում:

Ինչպես ասել է Զիդանը.- «Ռամոսը  յուրահատուկ ֆուտբոլիստ էՍերխիոն իսկական ավագ էթիմի ոգինՆրահավատըիրոքհաստատակամ էայն չես կարող կոտրել»:



Արթուր Մոսոյան

пятница, 9 декабря 2016 г.

Հենոյի վերադարձը...



Երազանք, նպատակ, դժվարություններ, համառ աշխատանք, երազանքի իրականացում: 

Համաշխարհային աստղ դարձաց՝ Հենրիխ Մխիթարյանի անցած ուղղին ընդամենը մի քանի բառով: Իհարկե այսպես շատ հեշտ է ասելը, բայց Մխիթարյանը անցել է շատ դժվարին ճանապարհ, մինչև հասել է այս մակարդակին: Այն դժվարությունները, որոնք ամեն անգամ նոր ակումբում հաստատվելու ժամանակ ունեցել է Մխիթարյանը, ոչ բոլորը կկարողանային հաղթահարել: 
Այն մարդը, ով 7 տարեկանում կորցնելով հորը, հասել է այս մակարդակին, արդեն իսկ արժանի է հարգանքի: Սակայն Մխիթարյանը առանց կանգնելու շարժվում է առաջ, կատարելով իր և հարազատների երազանքները:

Ամռանը տեղափոխվելով Մոուրինյոի թիմ, Մխիթարյանը գիտեր, որ իրեն սպասվելու են շատ դժվար օրեր: Ինչպես ինքը՝ Հենրիխն է ասում, պետք է միշտ մեկ քայլ առաջ կատարել և կատարեց այդ քայլը: Կատարեց այդ քայլը գիտակցելով, որ հնարավոր է լեզու չգտնի Մոուրինյոի հետ, չկարողանա հարմարվել նոր առաջնությանը:

Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր: Մխիթարյանը խաղում էր, փոխարինման մտնում: Սակայն դեռ չկար վստահություն Մոուրինյոի կողմից: Եվ ահա...: Եկավ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղը: Առաջին անգամ Մխիթարյանը հայտավորված էր մեկնարկային կազմում: Ընդամենը 45 րոպե ու կրկին փոխարինում: Մոուրինյոն հիասթափված էր: Այդ խաղից հետո եղավ Մխիթարյանի չարաբաստիկ վնասվածքը, որի պատճառով բացակայեց 1 ամիս:

Վնասվածքից հետո, Մոուրինյոի թիմում վերադառնալ մեկնարկային կազմ շատ դժվար էր: Ժամանակին դա չէր հաջողվել Կասիլյասին: Չկար խաղալու հնարավորություն: Մոուրինյոն նույնիսկ մեկ րոպե խաղալու ժամանակ չէր տալիս Մխիթարյանին դրսևորվելու: Իսկ Հենրիխը... հանգիստ սպասում էր իր շանսին: Շանս, որը ստացավ իր տեղափոխության միայն  հինգերորդ ամսում: 

Հանդիպումը «Ֆեյենորդ»-ի դեմ էր: Այս խաղում Մխիթարյանը իր խնդիրը գերակատարեց: Խաղն անցկացրեց կատարյալ և օգտակործեց ստացած շանսը: Օգտակործեց այնպես, ինչպես դա կաներ դատարանում մահապատժի դատապարտված մարդը, ով ուներ վերջին խոսքի իրավունք:

Սակայն նորից Մոուրինյոն իր ոճի մեջ էր: Հաջորդ խաղում կրկին Հենրիխը չհայտնվեց հայտացուցակում: Մոուրինյոն պատճառաբանեց.«Մխիթարյանը դեռ պատրաստ չի Պրիեմեր լիգայի խաղի մասնակցելու»: Մխիթարյանը իր երկրորդ շանսը ստացավ գավաթային խաղի ժամանակ: Որտեղ ևս աչքի ընկավ ակտիվ գործողությոններով և կատարեց 2 գոլային փոխանցում: Հաջորդը պիտի գոլ լիներ, այլ տարբերակ չկար:

Եվ ահա: Մխիթարյանին վիճակված էր իր երազանքին հասնել հենց այն երկրում, որտեղից սկիզբ էր առել իր կարիերան: Գոլ խփել կարմիրների մարզաշապիկով: Մխիթարյանի համար սա մանկության երազանք էր, իսկ երկրպագուների համար՝  վաղուց սպասված գոլ: Եվ հենց առաջին գոլը Մխիթարանի բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու վառ ապացույցն է: 
Հաջորդը Օլդ Թրաֆորդում...

пятница, 2 декабря 2016 г.

Դպրոցի անորակ կրթության մասին


Դպրոցական կրթական ծրագրի և կրթության մասին: Ինչ ասեմ... ոչինչ չկա ասելու: Դպրոցում ուղղակի կրթություն չկա: Ինչպես այսօր ասեց ուսուցիչներիցս մեկը: Պետությունը երեխաներին սովորեցնում է այնպես, որ հեշտ լինի կառավարել: Իսկ հեշտ կառավարվում են միայն բութերը: Պետությունը մարդկանց բթացնում է: Ուստի խորհուրդս ձեզ: Ինչքան հնարավոր է շատ ինքնակրթվեք: Երբեք հույսներդ չդնեք դպրոցի կրթության վրա:



Եվ միշտ հիշե՛ք. Բիլլ Գեյթսին ու Մարկ Ցուկերբերգին համալսարանից հեռացրել են, իսկ Սթիվ Ջոբսին ու Ալբերտ Էյնշտեյնին ընդհանրապես դպրոց չեն ընդունել 😊


_________________________________________________________________________________

Իմ էջը՝ ԱՅՍՏԵՂ← Արթուր Մոսոյան

четверг, 1 декабря 2016 г.

Ակումբային ֆուտբոլի ոչ բարվոք վիճակը Հայաստանում.



Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային հատվածը: «Ֆուտբոլի առաջնության». եթե կարելի է այդպես անվանել դա: Առաջնություն, որտեղ միայն աշնանային հատվածում նույն թիմերը 3 անգամ հանդիպում են իրար: Առաջնություն, որտեղ հանդես է գալիս 6 թիմ: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի ֆուտբոլի առաջնությանը, այստեղ գլխավոր դերերում հայ ֆուտբոլիստներն են:

Ակումբային ֆուտբոլի մակարդակով Հայաստանը շատ հետ է իր հարևաններից: Այն դեպքում, երբ Հայաստանում կա մեկ լիգա՝ 6 ակումբով, Ադրբեջանում կա 8 ակումբ ունեցող բարձրագույն լիգա և 14 ակումբանոց երկրորդ լիգա: Իսկ Վրաստանը ամեն մի լիգայում ունենալով մինչև 20 ակումբ գերազանցում է իր հարևաններին: Ակումբների այսպիսի մեծ քանակը պայմանավորված է նրանով, որ Վրաստանում ակումբներին ֆինանսավորում է ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի առաջնությունում ընդամենը երկու տարում լուծարվել է 3 ֆուտբոլային ակումբ: Եվ դրա մեղավորը ոչ թե ակումբների ղեկավարությունն է, այլ գումարը: Գումարը՝ որը վերջին տարիներին շատ մեծ դեր ունի և առանց որի հնարավոր չէ երկար գոյատևել ֆուտբոլում: Իսկ հաջողության հասնելու հավանականությունը շատ քիչ է, եթե դու «Լեսթեր» կամ «Լայպցիգ» չես:

Ադրբեջանական ֆուտբոլում, ինչպես երևում է գումարի պակաս չկա: Եվ դրա շնորհիվ է, որ Ադրբեջանական ակումբները իրենց կարող են թույլ տալ թանկարժեք լեգիոներներ: Իսկ արդյունքը այն է, որ ներկայումս նրանց երկու ակումբներ հանդես են գալիս Եվրոպա լիգայի խմբային փուլում, որտեղից ևս ահռելի եկամուտներ են ստանում:
Վրաստանում, ինչպես ասեցի, ակումբներին ֆինանսավորում է ֆուտբոլի ֆեդերացիան: Ուստի, դժվար թե ֆինանսական ինչ-որ խնդիրներ ունենան վրացական ակումբները: Սակայն ֆինանսավորմանը հակառակ ոչ մի հաջողություն չեն ունեցել եվրոպական լիգաներում:



Հայկական ակումբային ֆուտբոլը... հայկական ֆուտբոլում չկա ոչ գումար, ոչ ակումբ: Եվ սա լուրջ խնդիր է ֆեդերացիայի համար: Ամբողջ ուշադրությունը սևեռելով հավաքականի վրա, մոռացության է մատնվել ակումբայինը: Ունենալով շատ լավ ենթակառուցվածքներ, ակումբային ֆուտբոլը մահանում է Հայաստանում: Եվ դա փրկելու համար կան շատ տարբերակներ, ուղղակի պետք է ֆեդերացիան ուշադրություն դարձնի:


Կարելի է Վրաստանի օրինակով ֆինանսավորել եղած ակումբները, զարգացնել և դրանցով պայքարի մեջ մտնել Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում: Ֆեդերացիան կարող է նաև ստեղծել ակումբներ տարբեր քաղաքներում և մարզերում զարգացնելով ֆուտբոլը այնտեղ: Տարբերակները շատ-շատ են ուղղակի պետք է ուշադրություն դարձնել:

Աբուլցին Աբուլի մասին

Վերջին շրջանում շատ բաներ են փոխվել Աբուլում, սակայն ոչինչ չի փոխվել մարդկանց մտածողության մեջ: Որոշեցինք հարցազրույց անցկացնել աբուլցիների հետ գյուղի փոփոխությունների, տեսարժան վայրերի և ընդհանրապես, Աբուլի մասին: Սակայն բազմաթիվ հարցվածներից շատ քչերը «ժամանակ» գտան պատասխանելու մեր հարցերին: Ոմանք լուրջ չէին վերաբերվում, ոմանք ժամանակ չունեին, իսկ ոմանք էլ ընդհանրապես հրաժարվեցին:

Առաջինն, ով համաձայնվեց պատասխանել մեր հարցերին Աբուլի բնակիչ, ներկայումս Թբիլիսիում սովորող Ծովինար Ավետիսյանն էր: Ծովինարը Աբուլը համեմատեց կախարդական վայրի հետ, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է:
«Աբուլում կարելի է առանձնացնել «Սուլուլակ»-ը, որտեղից երևում է ամբողջ գյուղը: Իսկ Աբուլը նման է մի գողտրիկ անկյունում ապրող մեծ ընտանիքի»: Ծովինարն այստեղ հիշեց Սարյանի խոսքերի վերափոխված տարբերակը. «Աբուլ ասելիս աշխարհն իմ տունն է»:

Աիդա Բարեկյանը մանկուց չի ապրել գյուղում: Ինչպես նշեց ինքը, ծնողները ժամանակին փոխել են իր կյանքի ուղղին, սակայն հպարտ է նրա համար, որ ծնվել է Աբուլում: Փոփոխություններին վերաբերվող հարցին, թե ինչ կուզենար փոխել Աբուլում, Աիդան պատասխանեց այսպես. «Շատ բան, և ոչինչ..., փոխելով ինչ որ բան կխախտվի իմ մանկության հուշերը, սակայն ցանկանում եմ ավելի բարեկեցիկ կյանք աբուլցիների համար»: 
Աիդաի երազանքը կապված Աբուլի հետ նույնպես շատ տպավորիչ էր: Նա ցանկացավ տեսնել Աբուլին միացած իր իսկական տարածաշրջանին՝ Հայաստանին:

Քնարիկ Խանջյանի հետ հարցազրույցը շատ հետաքրքիր, լայնածավալ և հայրենասիրական ստացվեց: Ինչպես Քնարիկն ասաց, գյուղում իր ամենասիրած վայրը «վերի մյլեն» տանող ճանապարհն է, քանի որ մանուկ ժամանակ սարը թթի գնալուց միշտ այդ ճանապարհով էր գնում ու միշտ «լիքն» էր տուն վերադառնում: Փոփոխությունների մասին հարցին Քնարիկը նույնպես դժկամությամբ պատասխանեց: «Եթե դու ապրում ես քո ծննդավայրից հեռու, ու երկար ժամանակ այնտեղ չես լինում, դու երբեք չես ուզում ինչ-որ փոխես: Իսկ եթե փոխվել է, տեսնելուց սիրտդ մի տեսակ ցավում է: Բայց փոփոխություններ պետք են, որ գյուղը բարեկարգվի, զարգանա»: Քնարիկի երազանքն է, որ Աբուլի ծոցից դուրս եկած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում կլինի, միշտ բարձր պահի Աբուլի անունը:

Հ.Գ. Նկարում Սուլուլակն է

понедельник, 28 ноября 2016 г.

Մի տարօրինակ հոբբի :)

Վերջերս ես ինձ համար հայտնաբերեցի մի նոր հոբբի: Եվ դա է...



Ինչքան էլ զարմանալի է իմ նոր հոբբին կապ չունի ոչ սպորտի հետ, ոչ երաժշտության և ոչ էլ ուրիշ ինչ որ բանի հետ: Հոբբիս ավելի շատ կապված է մարդկանց հետ:Եվ այդ նոր հոբբիս է մարդկանց հետ ծանոթություններ: Վերջին ամսվա ընթացքում ծանոթացել եմ  30 մարդու հետ և այսպիսի հիանալի ամիս երևի թե չեմ ունեցել:



Սա հոբբի է, որը թույլ է տալիս ունենալ ավելի մեծ շրջապատ, շատ ընկերներ և այլ շատ հնարավորություններ: Եվ իմ փորձից ելնելով բոլորիդ խորհուրդ եմ տալիս ունենալ այս յուրօրինակ հոբբիից 😃😉


четверг, 24 ноября 2016 г.

Աշխատանք չկա, որովհետև...



Ֆեյսբուքյան ընկերներիցս մի քանիսը արդեն քանի օր է փնտրում են ծրագրավորողների, բայց չկա: Իսկ ժողովուրդն ասում ա աշխատանք չկա: Ինչու՞ է այսպես ստացվում: Ինչու՞ աշխատանք չկա: Աշխատանք չկա, որովհետև մասնագետ չկա:

Բոլորը դժգոհում են որ աշխատանք չկա, գումար չկա: Բայց ոչ մեկ չի ցանկանում աշխատել իր վրա, ինքնակրթվել:

Բոլորը ցանկանում են աշխատանք, բայց ոչ մեկ դուրս չի գալիս աշխատանք փնտրելու:


Ինչ ասեմ: Էդ բոլոր աշխատանք փնտրողները, որոնք միայն աշխատանք են փնտրում այդպես էլ ամբողջ կյանքում աշխատանք կփնտրեն: Իսկ նրանք, ովքեր պատրաստ են ինքնակրթվել, համապատասխանեն գործատուի պահանճմունքներին, հաստատ առանց աշխատանք չի մնա:

_________________________________________________________________________________

Իմ էջը՝ Այստեղ← Արթուր Մոսոյան

понедельник, 21 ноября 2016 г.

Անկատար երազանքի մասին



Հույզեր, էմոցիաներ, հաղթանակներ և պարտություններ ընդամենը 3 օրում:

Երեկ Ախալքալաքում ավարտվեց շախմատի առաջնությունը: Ես նույնպես մասնակցում էի: 9 հնարավորից վաստակած 6 միավորը լավ ցուցանիշ չի բայց վատ էլ չի: Սակայն երբ ձեռքիցդ բաց ես թողնում 3-րդ հորիզոնականը, այ դա արդեն սարսափելի է:

Վերջին տուրից առաջ ունես 3-րդ տեղը գրավելու հիանալի հնարավորություն, բայց ինչ-որ բան՝ փորձ, հուզմունք, պարտվելու վախ և այլն խանգարում է: Բայց չնայած այս ամենին առաջնությունը հիանալի էր կազմակերպած և շախմատիստների միջև ընթանում էր իրական, անզիջուն պայքար: Եվ միայն այդ հաղթանակների և պարտությունների էմոցիաների, ադրենալինի համար արժեր մասնակցել:

Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին: Իսկ ինձ սպասեք մյուս առաջնությանը՝ ավելի ուժեղ, պատրաստված ու ավելի փորձառու😃😝😉

_________________________________________________________________________________

Իմ էջը՝ ԱՅՍՏԵՂ← Արթուր Մոսոյան

воскресенье, 20 ноября 2016 г.

Պարզ են շախմատի առաջնության հաղթողները

Ախալքալաքում ավարտվեց ամենամյա անցկացվող շախմատի դպրոցականների առաջնությունը:

Նոյեմբերի 18-ից 3 օր շարունակ Ախալքալաքի ապագայի տանը որոշվում էր այն շախմատիստը, ով ստանալու էր չեմպիոնի կոչումը: Ընթանում էր շատ համառ պայքար: Տղաների 60 և աղջիկների 15 հոգանոց խմբերում մինչև վերջին տուրը պարզ չէր հաղթողները:


Տղաների խմբում 9 տուրից հետո առաջին տեղի համար պայքարում Չախալյան եղբայրները գերազանցեցին բոլորին վաստակելով 8,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշները Դավիթը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Վլադիմիրը երկրորդն էր: Երրորդ տեղը գրավեց Աբաջյան Արշակը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր:

Աղջիկների խմբում պայքարը նույնպես համառ էր: Այստեղ ևս հաղթողին որոշեցին լրացուցիչ ցուցանիշներով: Ի տարբերություն տղաներին՝ աղջիկների խմբում խաղարկվեց 7 տուր: 7 հնարավորից 5,5 միավոր վաստակելով առաջին տեղը գրավեց Սոնա Կարախանյանը: Հրանուշ Կարախանյանը նույնպես վաստակել էր 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը, իսկ երրորդը՝ Ասյա Գաբրիելյանն էր, վաստակած 5 միավորով:


Բացման և փակման արարողություններին ներկա էր Ախալքալաքի սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովը: Ստելմաշովը նշեց որ հիանալի էր կազմակերպած մրցույթը, շնորհավորեց մասնակիցներին և նվերներ հանձնեց հաղթողներին ու մարզիչներին:

суббота, 19 ноября 2016 г.

Շախմատի առաջնություն Ախալքալաքում

Երեկ, նոյեմբերի 18-ին Ախալքալաքում մեկնարկեց շախմատի առաջնություն , որը կշարունակվի 3 օր:
Առաջնությանը մասնակցում են Ախալքալաքի շախմատի դպրոցի և շրջանի գյուղերի դպրոցների լավագույն սաները: Ընդհանուր` 60 տղա և 15 աղջիկ: Առաջնությունն անց է կացվում շվեցարական համակարգով: Տղաները պիտի խաղան 9, իսկ աղջիկները 7 տուր:
Երկրորդ օրվանից հետո տղաների խմբում անցկացվել է 7, իսկ աղջիկների խմբում 6 տուր: Վաղը՝ առաջնության վերջին օրը պարզ կդառնան բոլոր հաղթողները:

четверг, 10 ноября 2016 г.

Երկրպագուներս ենք մեղավոր...


Նոր մարզիչ, «նոր հավաքական», վատ մարզավիճակում գտնվող Մխիթարյան, երկրպագուներին մեղադրող ֆեդերացիայի նախագահ: Ահա այն, ինչ հիմա ունի Հայաստանի ազգային հավաքականը:

Հավաքականը մի քանի օր առաջ գլխավորեց Արթուր Պետրոսյանը: Պետրոսյանը հավաքականում ունեցել է փայլուն ֆուտբոլային կարիերա: Մինչև վերջերս գլխավորում էր հավաքականի ռմբարկուների աղյուսակը: Մոտ է եղել «Արսենալ» տեղափոխվելուն: Սակայն մարզչական կարիերայում դեռ չի ունեցել որևե լուրջ հաջողություն բացի«Ցյուրիխի» Մ18 տարեկանների թիմի հետ Շվեյցարիայի չեմպիոն դառնալուց:

Գլխավորելով հավաքականը մարզիչները արդեն սովորություն էին դարձրել: Ով գլխավորում էր հավաքականը, խոսում էր իր կողմից կատարվելիք սերնդափոխության մասին: Սակայն մինչ այժմ ոչ մի փոփոխություն, ոչ մի նոր ֆուտբոլիստի բացահայտում: Ի տարբերություն իր նախորդների, Արթուր Պետրոսյանը չխոսեց սերնդափոխության մասին, սակայն նշեց, որ երիտասարդ ֆուտբոլիստների կներգրավի խաղի մեջ: Հուսանք, որ Պետրոսյանի փոփոխությունները կտարբերվեն նախկին՝ Սուքիասյանների ու Շալանդների «սերնդափոխություններից», և մենք կունենանք այնպիսի հավաքական, ինչպիսին էր Վարդան Մինասյանի ժամանակներում:
Ինչևիցե, հաջողություն մաղթենք Արթուրին հավաքականի ղեկին և ցանկանանք բազում հաղթանակներ, որը և կվերադարձնի երկրպագուներիս սերն ու վստահությունը:


Բայց ինչպե՞ս հասնել հաջողության, երբ ֆեդերացիայի նախագահը, հարցազրույցի ժամանակ երկրպագուներիս մեղադրելով ասում է.՝ «Երկրպագուները թույլ չեն տալիսոր մարզիչները աշխատենՎարուժան Սուքիասյանըխաղադաշտ չմտած արդեն գոռում են Սուքիասյան հեռացիր»: Ռուբեն Հայրապետյանը նշում է, որ մենք՝ երկրպագուներս չենք թողնում մարզչին աշխատել այն դեպքում, երբ մյուս հարցազրույցին ասում է.՝ «Չեն հրավիրվիայն խաղացողներըորոնքգտնում եմխախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգայինթիմինօրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանըիմ իրավունքն էես թույլ չեմ տա հրավիրել նրանց»: Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է, որ Հայրապետյանը մեզ մեղադրելով, մարզչին թույլ չի տալիս օգտվել այն հազվատեպ հանդիպող հայ ֆուտբոլիստների ծառայությունից, որոնք հավաքականին կարող են օգուտ տալ: Սա նշանակում է, որ Հայրապետյանը ինքն իր համար ստեղծել է ինչ որ օրենքներ, որոնց պարտավոր ենք ենթարկվել:

Այո, ինչպես ասում է Ռուբեն Հայրապետյանը՝ մենք մեղավոր ենք: Մենք մեղավոր ենք նրանում, որ մինչև հիմա հանդուրժել և դիմացել ենք իր ցնորանքներին: Մենք մեղավոր ենք նրանում, որ ենթարկվում ենք Հայրապետյանի կողմից ստեղծված այդ օրենքներին:

Սակայն խնդիրը ոչ միայն ֆեդերացիայի ներսում է, այլ նաև դրսում, հենց ֆուտբոլիստների մոտ: Այն ժամանակվա ոսկե սերնդից չի մնացել գրեթե ոչինչ: Ժամանակ կար, երբ հայ ֆուտբոլիստները գլխավորում էին իրենց առաջնության ռմբարկուների ցուցակը, դառնում խաղի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ հիմա՞: Մենք ուրախանում ենք այն ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտնում հանդիպման վերջին րոպեներին: Հատկապես ցավալի է Մխիթարյանի վիճակը, ով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ընդամենը 133 րոպե է խաղացել: Դա շատ ցածր ցուցանիշ է այն ֆուտբոլիստի համար, ով նախորդ մրցաշրջանում ստացել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:


Հուսանք, որ Մոնտենեգրոյի հետ հանդիպումը շրջադարձային կլինի և Մխիթարյանի համար, և նոր մարզչի ու ֆեդերացիայի համար: Եվ մենք կհագեցնենք հաղթանակի այն ծարավը, որը մեզ տանջում է արդեն 3 տարի: