Երեկ, նոյեմբերի 18-ին Ախալքալաքում մեկնարկեց շախմատի առաջնություն , որը կշարունակվի 3 օր:
Առաջնությանը մասնակցում են Ախալքալաքի շախմատի դպրոցի և շրջանի գյուղերի դպրոցների լավագույն սաները: Ընդհանուր` 60 տղա և 15 աղջիկ: Առաջնությունն անց է կացվում շվեցարական համակարգով: Տղաները պիտի խաղան 9, իսկ աղջիկները 7 տուր:
Երկրորդ օրվանից հետո տղաների խմբում անցկացվել է 7, իսկ աղջիկների խմբում 6 տուր: Վաղը՝ առաջնության վերջին օրը պարզ կդառնան բոլոր հաղթողները:
Комментариев нет:
Отправить комментарий