Ախալքալաքում ավարտվեց ամենամյա անցկացվող շախմատի դպրոցականների
առաջնությունը:
Նոյեմբերի 18-ից 3 օր շարունակ Ախալքալաքի ապագայի տանը որոշվում
էր այն շախմատիստը, ով ստանալու էր չեմպիոնի կոչումը: Ընթանում էր շատ համառ պայքար:
Տղաների 60 և աղջիկների 15 հոգանոց խմբերում մինչև վերջին տուրը պարզ չէր հաղթողները:
Տղաների խմբում 9 տուրից հետո առաջին տեղի համար պայքարում Չախալյան
եղբայրները գերազանցեցին բոլորին վաստակելով 8,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշները
Դավիթը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Վլադիմիրը երկրորդն էր: Երրորդ տեղը գրավեց
Աբաջյան Արշակը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր:
Աղջիկների խմբում պայքարը նույնպես համառ էր: Այստեղ ևս հաղթողին
որոշեցին լրացուցիչ ցուցանիշներով: Ի տարբերություն տղաներին՝ աղջիկների խմբում խաղարկվեց
7 տուր: 7 հնարավորից 5,5 միավոր վաստակելով առաջին տեղը գրավեց Սոնա Կարախանյանը:
Հրանուշ Կարախանյանը նույնպես վաստակել էր 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը, իսկ երրորդը՝
Ասյա Գաբրիելյանն էր, վաստակած 5 միավորով:
Բացման և փակման արարողություններին ներկա էր Ախալքալաքի սպորտի
և երիտասարդության հարցերով բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովը: Ստելմաշովը նշեց որ հիանալի
էր կազմակերպած մրցույթը, շնորհավորեց մասնակիցներին և նվերներ հանձնեց հաղթողներին
ու մարզիչներին:
maladec
ОтветитьУдалить