четверг, 1 декабря 2016 г.

Ակումբային ֆուտբոլի ոչ բարվոք վիճակը Հայաստանում.



Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային հատվածը: «Ֆուտբոլի առաջնության». եթե կարելի է այդպես անվանել դա: Առաջնություն, որտեղ միայն աշնանային հատվածում նույն թիմերը 3 անգամ հանդիպում են իրար: Առաջնություն, որտեղ հանդես է գալիս 6 թիմ: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի ֆուտբոլի առաջնությանը, այստեղ գլխավոր դերերում հայ ֆուտբոլիստներն են:

Ակումբային ֆուտբոլի մակարդակով Հայաստանը շատ հետ է իր հարևաններից: Այն դեպքում, երբ Հայաստանում կա մեկ լիգա՝ 6 ակումբով, Ադրբեջանում կա 8 ակումբ ունեցող բարձրագույն լիգա և 14 ակումբանոց երկրորդ լիգա: Իսկ Վրաստանը ամեն մի լիգայում ունենալով մինչև 20 ակումբ գերազանցում է իր հարևաններին: Ակումբների այսպիսի մեծ քանակը պայմանավորված է նրանով, որ Վրաստանում ակումբներին ֆինանսավորում է ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի առաջնությունում ընդամենը երկու տարում լուծարվել է 3 ֆուտբոլային ակումբ: Եվ դրա մեղավորը ոչ թե ակումբների ղեկավարությունն է, այլ գումարը: Գումարը՝ որը վերջին տարիներին շատ մեծ դեր ունի և առանց որի հնարավոր չէ երկար գոյատևել ֆուտբոլում: Իսկ հաջողության հասնելու հավանականությունը շատ քիչ է, եթե դու «Լեսթեր» կամ «Լայպցիգ» չես:

Ադրբեջանական ֆուտբոլում, ինչպես երևում է գումարի պակաս չկա: Եվ դրա շնորհիվ է, որ Ադրբեջանական ակումբները իրենց կարող են թույլ տալ թանկարժեք լեգիոներներ: Իսկ արդյունքը այն է, որ ներկայումս նրանց երկու ակումբներ հանդես են գալիս Եվրոպա լիգայի խմբային փուլում, որտեղից ևս ահռելի եկամուտներ են ստանում:
Վրաստանում, ինչպես ասեցի, ակումբներին ֆինանսավորում է ֆուտբոլի ֆեդերացիան: Ուստի, դժվար թե ֆինանսական ինչ-որ խնդիրներ ունենան վրացական ակումբները: Սակայն ֆինանսավորմանը հակառակ ոչ մի հաջողություն չեն ունեցել եվրոպական լիգաներում:



Հայկական ակումբային ֆուտբոլը... հայկական ֆուտբոլում չկա ոչ գումար, ոչ ակումբ: Եվ սա լուրջ խնդիր է ֆեդերացիայի համար: Ամբողջ ուշադրությունը սևեռելով հավաքականի վրա, մոռացության է մատնվել ակումբայինը: Ունենալով շատ լավ ենթակառուցվածքներ, ակումբային ֆուտբոլը մահանում է Հայաստանում: Եվ դա փրկելու համար կան շատ տարբերակներ, ուղղակի պետք է ֆեդերացիան ուշադրություն դարձնի:


Կարելի է Վրաստանի օրինակով ֆինանսավորել եղած ակումբները, զարգացնել և դրանցով պայքարի մեջ մտնել Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում: Ֆեդերացիան կարող է նաև ստեղծել ակումբներ տարբեր քաղաքներում և մարզերում զարգացնելով ֆուտբոլը այնտեղ: Տարբերակները շատ-շատ են ուղղակի պետք է ուշադրություն դարձնել:

Комментариев нет:

Отправить комментарий