Երազանք, նպատակ, դժվարություններ, համառ աշխատանք, երազանքի իրականացում:
Համաշխարհային աստղ դարձաց՝ Հենրիխ Մխիթարյանի անցած ուղղին ընդամենը մի քանի բառով: Իհարկե այսպես շատ հեշտ է ասելը, բայց Մխիթարյանը անցել է շատ դժվարին ճանապարհ, մինչև հասել է այս մակարդակին: Այն դժվարությունները, որոնք ամեն անգամ նոր ակումբում հաստատվելու ժամանակ ունեցել է Մխիթարյանը, ոչ բոլորը կկարողանային հաղթահարել:
Այն մարդը, ով 7 տարեկանում կորցնելով հորը, հասել է այս մակարդակին, արդեն իսկ արժանի է հարգանքի: Սակայն Մխիթարյանը առանց կանգնելու շարժվում է առաջ, կատարելով իր և հարազատների երազանքները:
Ամռանը տեղափոխվելով Մոուրինյոի թիմ, Մխիթարյանը գիտեր, որ իրեն սպասվելու են շատ դժվար օրեր: Ինչպես ինքը՝ Հենրիխն է ասում, պետք է միշտ մեկ քայլ առաջ կատարել և կատարեց այդ քայլը: Կատարեց այդ քայլը գիտակցելով, որ հնարավոր է լեզու չգտնի Մոուրինյոի հետ, չկարողանա հարմարվել նոր առաջնությանը:
Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր: Մխիթարյանը խաղում էր, փոխարինման մտնում: Սակայն դեռ չկար վստահություն Մոուրինյոի կողմից: Եվ ահա...: Եկավ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղը: Առաջին անգամ Մխիթարյանը հայտավորված էր մեկնարկային կազմում: Ընդամենը 45 րոպե ու կրկին փոխարինում: Մոուրինյոն հիասթափված էր: Այդ խաղից հետո եղավ Մխիթարյանի չարաբաստիկ վնասվածքը, որի պատճառով բացակայեց 1 ամիս:
Վնասվածքից հետո, Մոուրինյոի թիմում վերադառնալ մեկնարկային կազմ շատ դժվար էր: Ժամանակին դա չէր հաջողվել Կասիլյասին: Չկար խաղալու հնարավորություն: Մոուրինյոն նույնիսկ մեկ րոպե խաղալու ժամանակ չէր տալիս Մխիթարյանին դրսևորվելու: Իսկ Հենրիխը... հանգիստ սպասում էր իր շանսին: Շանս, որը ստացավ իր տեղափոխության միայն հինգերորդ ամսում:
Հանդիպումը «Ֆեյենորդ»-ի դեմ էր: Այս խաղում Մխիթարյանը իր խնդիրը գերակատարեց: Խաղն անցկացրեց կատարյալ և օգտակործեց ստացած շանսը: Օգտակործեց այնպես, ինչպես դա կաներ դատարանում մահապատժի դատապարտված մարդը, ով ուներ վերջին խոսքի իրավունք:
Սակայն նորից Մոուրինյոն իր ոճի մեջ էր: Հաջորդ խաղում կրկին Հենրիխը չհայտնվեց հայտացուցակում: Մոուրինյոն պատճառաբանեց.«Մխիթարյանը դեռ պատրաստ չի Պրիեմեր լիգայի խաղի մասնակցելու»: Մխիթարյանը իր երկրորդ շանսը ստացավ գավաթային խաղի ժամանակ: Որտեղ ևս աչքի ընկավ ակտիվ գործողությոններով և կատարեց 2 գոլային փոխանցում: Հաջորդը պիտի գոլ լիներ, այլ տարբերակ չկար:
Եվ ահա: Մխիթարյանին վիճակված էր իր երազանքին հասնել հենց այն երկրում, որտեղից սկիզբ էր առել իր կարիերան: Գոլ խփել կարմիրների մարզաշապիկով: Մխիթարյանի համար սա մանկության երազանք էր, իսկ երկրպագուների համար՝ վաղուց սպասված գոլ: Եվ հենց առաջին գոլը Մխիթարանի բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու վառ ապացույցն է:
Հաջորդը Օլդ Թրաֆորդում...
Комментариев нет:
Отправить комментарий