Նոր տարին Ախալքալաքում գրեթե ամեն տարի նույնն է լինում: Հիմա արդեն նախատոնականտրամադրություն է և բոլորը կամաց-կամաց պատրաստվում են: Այս օրերին գրեթե բոլորերիտասարդները, թողնելով դասերն ու պարապունքները պայթուցիկ նյութեր ենվաճառում(սայլութներ): Իսկ ահա վերջին օրը՝ 31-ին հագնում են ձմեռ պապիկի շորերն ու սկսում երեխաներին, բարեկամներին ուրախացնել:
Նոր տարվա երեկոյան բոլոր ընտանիքներում նույն վիճակն է լինում` բոլորը նայում են ՇԱՆԹհեռուստաընկերության նախանցած ամանորյա հաղորդումները, իսկ կանայք տոլմա և բլինչիկ ենփաթաթում:
Ախալքալաքցիները ամեն տարի բողոքում են, որ փող չկա և որոշում են ամեն ինչից քիչ-քիչ ենվերցնելու, սակայն բոլորը ամսի 30-ին փոշմանում են` ոմանք վարկ են վերցնում, ոմանք բարեկամներից պարտք են վերցնում: Իսկ շատերը գնում են այսպես ասած խոպան ամբողջտարին աշխատում, նոր տարին «աղավարի» անցկացնում և մի քանի օրից, վերադառնալու մեկ ամիսը չլրացած նորից մեկնում աշխատելու:
Ախր սիրելի Ախալքալաքցիներ, իմաստը ո՞րն է: Նշեք ձեր կարողությունների չափով:
Ախալքալաքում Նոր տարին տարվա մեջ այն միակ տոնն է, երբ գալիս են շնորհավորելու այնմարդիկ ովքեր մի ամբողջ տարի երբեք հյուր չեն եկել մեզ և գոնե մի անգամ հետաքրքրությանհամար չեն զանգահարել իմանան ինչպես ենք:
Իսկ Ախալքալաքի կենտրոնում տեղադրվող տոնածառը... նույնպես նույնն է ամեն տարի:
Տեղական իշխանությունները ուշադրություն չեն դարձնում քաղաքը զարդարելու, տոնական
տրամադրություն հաղորդելու համար: Իսկ քաղաքացիները երբեք էլ բողոքվելուց բացի ուրիշ
բան չեն արել: Այսպես միօրինակ ապրելուց կարելի է շուտ հոգնել: Ուստի պետք է քայլեր
ձեռնարկել, մեր վրա վերցնենք այն ամենը, ինչ կարող ենք անել: Իսկ Նոր տարին պետք է
նշենք այնպես, որ ամբողջ տարին չաշխատենք պարտքեր փակելու համար:

Комментариев нет:
Отправить комментарий