Հույզեր, էմոցիաներ, հաղթանակներ և պարտություններ ընդամենը
3 օրում:
Երեկ Ախալքալաքում ավարտվեց շախմատի առաջնությունը: Ես նույնպես
մասնակցում էի: 9 հնարավորից վաստակած 6 միավորը լավ ցուցանիշ չի բայց վատ էլ չի: Սակայն
երբ ձեռքիցդ բաց ես թողնում 3-րդ հորիզոնականը, այ դա արդեն սարսափելի է:
Վերջին տուրից առաջ ունես 3-րդ տեղը գրավելու հիանալի հնարավորություն,
բայց ինչ-որ բան՝ փորձ, հուզմունք, պարտվելու վախ և այլն խանգարում է: Բայց չնայած
այս ամենին առաջնությունը հիանալի էր կազմակերպած և շախմատիստների միջև ընթանում էր
իրական, անզիջուն պայքար: Եվ միայն այդ հաղթանակների և պարտությունների էմոցիաների,
ադրենալինի համար արժեր մասնակցել:
Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին: Իսկ ինձ սպասեք մյուս առաջնությանը՝
ավելի ուժեղ, պատրաստված ու ավելի փորձառու😃😝😉
_________________________________________________________________________________
Իմ էջը՝ ԱՅՍՏԵՂ← Արթուր Մոսոյան
Комментариев нет:
Отправить комментарий