воскресенье, 18 декабря 2016 г.

Միօրինակ Նոր տարի Ախալքալաքում...


Նոր տարին Ախալքալաքում գրեթե ամեն տարի նույնն է լինումՀիմա արդեն նախատոնականտրամադրություն է և բոլորը կամաց-կամաց պատրաստվում ենԱյս օրերին գրեթե բոլորերիտասարդներըթողնելով դասերն ու պարապունքները պայթուցիկ նյութեր ենվաճառում(սայլութներ): Իսկ ահա վերջին օրը՝ 31-ին հագնում են ձմեռ պապիկի շորերն ու սկսում երեխաներին, բարեկամներին ուրախացնել:

Նոր տարվա երեկոյան բոլոր ընտանիքներում նույն վիճակն է լինումբոլորը նայում են ՇԱՆԹհեռուստաընկերության նախանցած ամանորյա հաղորդումներըիսկ կանայք տոլմա և բլինչիկ ենփաթաթում:

Ախալքալաքցիները ամեն տարի բողոքում ենոր փող չկա և որոշում են ամեն ինչից քիչ-քիչ ենվերցնելու, սակայն բոլորը ամսի 30-ին փոշմանում ենոմանք վարկ են վերցնում, ոմանք բարեկամներից պարտք են վերցնում: Իսկ շատերը գնում են այսպես ասած խոպան ամբողջտարին աշխատում, նոր տարին «աղավարի» անցկացնում և մի քանի օրից, վերադառնալու մեկ ամիսը չլրացած նորից մեկնում աշխատելու:

Ախր սիրելի Ախալքալաքցիներիմաստը ո՞րն է: Նշեք ձեր կարողությունների չափով:
Ախալքալաքում Նոր տարին տարվա մեջ այն միակ տոնն է, երբ գալիս են շնորհավորելու այնմարդիկ ովքեր մի ամբողջ տարի երբեք հյուր չեն եկել մեզ և գոնե մի անգամ հետաքրքրությանհամար չեն զանգահարել իմանան ինչպես ենք:





Իսկ Ախալքալաքի կենտրոնում տեղադրվող տոնածառը... նույնպես նույնն է ամեն տարի: 
Տեղական իշխանությունները ուշադրություն չեն դարձնում քաղաքը զարդարելու, տոնական 
տրամադրություն հաղորդելու համար: Իսկ քաղաքացիները երբեք էլ բողոքվելուց բացի ուրիշ 
բան չեն արել: Այսպես միօրինակ ապրելուց կարելի է շուտ հոգնել: Ուստի պետք է քայլեր 
ձեռնարկել, մեր վրա վերցնենք այն ամենը, ինչ կարող ենք անել: Իսկ Նոր տարին պետք է 
նշենք այնպես, որ ամբողջ տարին չաշխատենք պարտքեր փակելու համար:



Նկարները՝ Jnews.ge կայքից 

воскресенье, 11 декабря 2016 г.

«Հաջողակներից հաջողակը» կամ «Մինչև վերջ պայքարողը»...


«Հաջողակներից հաջողակը» կամ «Մինչև վերջ պայքարողը»...: Այսպես կարելի է անվանել աշխարհի լավագույն պաշտպանին: Մի գուցե համաձա՞յն չեք նրա լավագույնը լինելու հետ: Ստիպված եք: Քանի որ դրա մասին են վկայում փաստերը, նրա առաջատարի կարողություններն ու մինչև վերջ պայքարելու կամքը:

ՓԱՍՏԵՐ


20 տարեկանում տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ», երիտասարդ պաշտպանը հաստատվեց մեկնարկային կազմում և այդ օրվանից մինչ հիմա խաղում է այնտեղ: 10 տարիների ընթացքում Ռամոսը «Ռեալում» անցկացրել է մոտ 500 հանդիպում: Եվ սա դեռ ամենը չէ:
Ռամոսը լինելով կենտրոնական պաշտպան շատ ու շատ հարձակվողներից ավելի շատ է գոլ խփում: Երեկվա խաղում Ռամոսը խփեց իր 76-րդ գոլը Ռեալի կազմում: Դա հիանալի ցուցանիշ է պաշտպանի համար այն դեպքում, երբ նա չի իրացնում իր թիմի 11-մետրանոցներն ու տուգանայինները:

ԱՌԱՋԱՏԱՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Երբ հադիպման ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ, իսկ Ռեալը չի հաղթում, հոգ չէ: Վստահորեն կարող եք ասել, որ Ռեալը կհաղթի այս խաղը: Եվ դրա պատճառներից մեկը այն է, խաղադաշտում է գտնվում թիմի առաջատար և լավագույն պաշտպան՝ Ամենափրկիչը:
Ռամոսը Լա Լիգայի այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ և խփել 4 գնդակ:
Թվում է սովորական բան է: Բայց ոչ: Ռամոսի խփած 4 գոլից 2-ը Ռեալին փրկել են պարտությունից, 2-ը հաղթանակ բերել: Սա առաջատարի հատկանիշ է՝ պայքարել թիմի համար, անել ամեն հնարավորը...

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿԱՄՔԸ


Երբ թվում է ամեն ինչ կորած է, վրա է հասնում Ամենափրկիչը, և ահա... Ռեալը վերակենդանանում է: Ռամոսին կարելի է անվանել նաև «Մաստեր 90»: Ռամոսն 90-րդ րոպեից հետո գոլ խփելու վարպետ է: Նա դա արել է 4 անգամ և այդ գոլերը երբեք չեն մոռացվի Մադրիդիստների կողմից: Բոլորն են հիշում ՉԼ-ի 2014 թվականի եզրափակիչը, իսկ այս տարվա սուպերգավաթը հնարավոր չէ մոռանալ: Ռամոսի մոտ ձևավորվել է մինչև վերջ պայքարելու արվեստը: Եվ դա օգտագործվեց նաև Լա Լիգայի նախորդ երկու խաղերում:

Ինչպես ասել է Զիդանը.- «Ռամոսը  յուրահատուկ ֆուտբոլիստ էՍերխիոն իսկական ավագ էթիմի ոգինՆրահավատըիրոքհաստատակամ էայն չես կարող կոտրել»:



Արթուր Մոսոյան

пятница, 9 декабря 2016 г.

Հենոյի վերադարձը...



Երազանք, նպատակ, դժվարություններ, համառ աշխատանք, երազանքի իրականացում: 

Համաշխարհային աստղ դարձաց՝ Հենրիխ Մխիթարյանի անցած ուղղին ընդամենը մի քանի բառով: Իհարկե այսպես շատ հեշտ է ասելը, բայց Մխիթարյանը անցել է շատ դժվարին ճանապարհ, մինչև հասել է այս մակարդակին: Այն դժվարությունները, որոնք ամեն անգամ նոր ակումբում հաստատվելու ժամանակ ունեցել է Մխիթարյանը, ոչ բոլորը կկարողանային հաղթահարել: 
Այն մարդը, ով 7 տարեկանում կորցնելով հորը, հասել է այս մակարդակին, արդեն իսկ արժանի է հարգանքի: Սակայն Մխիթարյանը առանց կանգնելու շարժվում է առաջ, կատարելով իր և հարազատների երազանքները:

Ամռանը տեղափոխվելով Մոուրինյոի թիմ, Մխիթարյանը գիտեր, որ իրեն սպասվելու են շատ դժվար օրեր: Ինչպես ինքը՝ Հենրիխն է ասում, պետք է միշտ մեկ քայլ առաջ կատարել և կատարեց այդ քայլը: Կատարեց այդ քայլը գիտակցելով, որ հնարավոր է լեզու չգտնի Մոուրինյոի հետ, չկարողանա հարմարվել նոր առաջնությանը:

Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր: Մխիթարյանը խաղում էր, փոխարինման մտնում: Սակայն դեռ չկար վստահություն Մոուրինյոի կողմից: Եվ ահա...: Եկավ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղը: Առաջին անգամ Մխիթարյանը հայտավորված էր մեկնարկային կազմում: Ընդամենը 45 րոպե ու կրկին փոխարինում: Մոուրինյոն հիասթափված էր: Այդ խաղից հետո եղավ Մխիթարյանի չարաբաստիկ վնասվածքը, որի պատճառով բացակայեց 1 ամիս:

Վնասվածքից հետո, Մոուրինյոի թիմում վերադառնալ մեկնարկային կազմ շատ դժվար էր: Ժամանակին դա չէր հաջողվել Կասիլյասին: Չկար խաղալու հնարավորություն: Մոուրինյոն նույնիսկ մեկ րոպե խաղալու ժամանակ չէր տալիս Մխիթարյանին դրսևորվելու: Իսկ Հենրիխը... հանգիստ սպասում էր իր շանսին: Շանս, որը ստացավ իր տեղափոխության միայն  հինգերորդ ամսում: 

Հանդիպումը «Ֆեյենորդ»-ի դեմ էր: Այս խաղում Մխիթարյանը իր խնդիրը գերակատարեց: Խաղն անցկացրեց կատարյալ և օգտակործեց ստացած շանսը: Օգտակործեց այնպես, ինչպես դա կաներ դատարանում մահապատժի դատապարտված մարդը, ով ուներ վերջին խոսքի իրավունք:

Սակայն նորից Մոուրինյոն իր ոճի մեջ էր: Հաջորդ խաղում կրկին Հենրիխը չհայտնվեց հայտացուցակում: Մոուրինյոն պատճառաբանեց.«Մխիթարյանը դեռ պատրաստ չի Պրիեմեր լիգայի խաղի մասնակցելու»: Մխիթարյանը իր երկրորդ շանսը ստացավ գավաթային խաղի ժամանակ: Որտեղ ևս աչքի ընկավ ակտիվ գործողությոններով և կատարեց 2 գոլային փոխանցում: Հաջորդը պիտի գոլ լիներ, այլ տարբերակ չկար:

Եվ ահա: Մխիթարյանին վիճակված էր իր երազանքին հասնել հենց այն երկրում, որտեղից սկիզբ էր առել իր կարիերան: Գոլ խփել կարմիրների մարզաշապիկով: Մխիթարյանի համար սա մանկության երազանք էր, իսկ երկրպագուների համար՝  վաղուց սպասված գոլ: Եվ հենց առաջին գոլը Մխիթարանի բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու վառ ապացույցն է: 
Հաջորդը Օլդ Թրաֆորդում...

пятница, 2 декабря 2016 г.

Դպրոցի անորակ կրթության մասին


Դպրոցական կրթական ծրագրի և կրթության մասին: Ինչ ասեմ... ոչինչ չկա ասելու: Դպրոցում ուղղակի կրթություն չկա: Ինչպես այսօր ասեց ուսուցիչներիցս մեկը: Պետությունը երեխաներին սովորեցնում է այնպես, որ հեշտ լինի կառավարել: Իսկ հեշտ կառավարվում են միայն բութերը: Պետությունը մարդկանց բթացնում է: Ուստի խորհուրդս ձեզ: Ինչքան հնարավոր է շատ ինքնակրթվեք: Երբեք հույսներդ չդնեք դպրոցի կրթության վրա:



Եվ միշտ հիշե՛ք. Բիլլ Գեյթսին ու Մարկ Ցուկերբերգին համալսարանից հեռացրել են, իսկ Սթիվ Ջոբսին ու Ալբերտ Էյնշտեյնին ընդհանրապես դպրոց չեն ընդունել 😊


_________________________________________________________________________________

Իմ էջը՝ ԱՅՍՏԵՂ← Արթուր Մոսոյան

четверг, 1 декабря 2016 г.

Ակումբային ֆուտբոլի ոչ բարվոք վիճակը Հայաստանում.



Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային հատվածը: «Ֆուտբոլի առաջնության». եթե կարելի է այդպես անվանել դա: Առաջնություն, որտեղ միայն աշնանային հատվածում նույն թիմերը 3 անգամ հանդիպում են իրար: Առաջնություն, որտեղ հանդես է գալիս 6 թիմ: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի ֆուտբոլի առաջնությանը, այստեղ գլխավոր դերերում հայ ֆուտբոլիստներն են:

Ակումբային ֆուտբոլի մակարդակով Հայաստանը շատ հետ է իր հարևաններից: Այն դեպքում, երբ Հայաստանում կա մեկ լիգա՝ 6 ակումբով, Ադրբեջանում կա 8 ակումբ ունեցող բարձրագույն լիգա և 14 ակումբանոց երկրորդ լիգա: Իսկ Վրաստանը ամեն մի լիգայում ունենալով մինչև 20 ակումբ գերազանցում է իր հարևաններին: Ակումբների այսպիսի մեծ քանակը պայմանավորված է նրանով, որ Վրաստանում ակումբներին ֆինանսավորում է ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի առաջնությունում ընդամենը երկու տարում լուծարվել է 3 ֆուտբոլային ակումբ: Եվ դրա մեղավորը ոչ թե ակումբների ղեկավարությունն է, այլ գումարը: Գումարը՝ որը վերջին տարիներին շատ մեծ դեր ունի և առանց որի հնարավոր չէ երկար գոյատևել ֆուտբոլում: Իսկ հաջողության հասնելու հավանականությունը շատ քիչ է, եթե դու «Լեսթեր» կամ «Լայպցիգ» չես:

Ադրբեջանական ֆուտբոլում, ինչպես երևում է գումարի պակաս չկա: Եվ դրա շնորհիվ է, որ Ադրբեջանական ակումբները իրենց կարող են թույլ տալ թանկարժեք լեգիոներներ: Իսկ արդյունքը այն է, որ ներկայումս նրանց երկու ակումբներ հանդես են գալիս Եվրոպա լիգայի խմբային փուլում, որտեղից ևս ահռելի եկամուտներ են ստանում:
Վրաստանում, ինչպես ասեցի, ակումբներին ֆինանսավորում է ֆուտբոլի ֆեդերացիան: Ուստի, դժվար թե ֆինանսական ինչ-որ խնդիրներ ունենան վրացական ակումբները: Սակայն ֆինանսավորմանը հակառակ ոչ մի հաջողություն չեն ունեցել եվրոպական լիգաներում:



Հայկական ակումբային ֆուտբոլը... հայկական ֆուտբոլում չկա ոչ գումար, ոչ ակումբ: Եվ սա լուրջ խնդիր է ֆեդերացիայի համար: Ամբողջ ուշադրությունը սևեռելով հավաքականի վրա, մոռացության է մատնվել ակումբայինը: Ունենալով շատ լավ ենթակառուցվածքներ, ակումբային ֆուտբոլը մահանում է Հայաստանում: Եվ դա փրկելու համար կան շատ տարբերակներ, ուղղակի պետք է ֆեդերացիան ուշադրություն դարձնի:


Կարելի է Վրաստանի օրինակով ֆինանսավորել եղած ակումբները, զարգացնել և դրանցով պայքարի մեջ մտնել Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում: Ֆեդերացիան կարող է նաև ստեղծել ակումբներ տարբեր քաղաքներում և մարզերում զարգացնելով ֆուտբոլը այնտեղ: Տարբերակները շատ-շատ են ուղղակի պետք է ուշադրություն դարձնել:

Աբուլցին Աբուլի մասին

Վերջին շրջանում շատ բաներ են փոխվել Աբուլում, սակայն ոչինչ չի փոխվել մարդկանց մտածողության մեջ: Որոշեցինք հարցազրույց անցկացնել աբուլցիների հետ գյուղի փոփոխությունների, տեսարժան վայրերի և ընդհանրապես, Աբուլի մասին: Սակայն բազմաթիվ հարցվածներից շատ քչերը «ժամանակ» գտան պատասխանելու մեր հարցերին: Ոմանք լուրջ չէին վերաբերվում, ոմանք ժամանակ չունեին, իսկ ոմանք էլ ընդհանրապես հրաժարվեցին:

Առաջինն, ով համաձայնվեց պատասխանել մեր հարցերին Աբուլի բնակիչ, ներկայումս Թբիլիսիում սովորող Ծովինար Ավետիսյանն էր: Ծովինարը Աբուլը համեմատեց կախարդական վայրի հետ, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է:
«Աբուլում կարելի է առանձնացնել «Սուլուլակ»-ը, որտեղից երևում է ամբողջ գյուղը: Իսկ Աբուլը նման է մի գողտրիկ անկյունում ապրող մեծ ընտանիքի»: Ծովինարն այստեղ հիշեց Սարյանի խոսքերի վերափոխված տարբերակը. «Աբուլ ասելիս աշխարհն իմ տունն է»:

Աիդա Բարեկյանը մանկուց չի ապրել գյուղում: Ինչպես նշեց ինքը, ծնողները ժամանակին փոխել են իր կյանքի ուղղին, սակայն հպարտ է նրա համար, որ ծնվել է Աբուլում: Փոփոխություններին վերաբերվող հարցին, թե ինչ կուզենար փոխել Աբուլում, Աիդան պատասխանեց այսպես. «Շատ բան, և ոչինչ..., փոխելով ինչ որ բան կխախտվի իմ մանկության հուշերը, սակայն ցանկանում եմ ավելի բարեկեցիկ կյանք աբուլցիների համար»: 
Աիդաի երազանքը կապված Աբուլի հետ նույնպես շատ տպավորիչ էր: Նա ցանկացավ տեսնել Աբուլին միացած իր իսկական տարածաշրջանին՝ Հայաստանին:

Քնարիկ Խանջյանի հետ հարցազրույցը շատ հետաքրքիր, լայնածավալ և հայրենասիրական ստացվեց: Ինչպես Քնարիկն ասաց, գյուղում իր ամենասիրած վայրը «վերի մյլեն» տանող ճանապարհն է, քանի որ մանուկ ժամանակ սարը թթի գնալուց միշտ այդ ճանապարհով էր գնում ու միշտ «լիքն» էր տուն վերադառնում: Փոփոխությունների մասին հարցին Քնարիկը նույնպես դժկամությամբ պատասխանեց: «Եթե դու ապրում ես քո ծննդավայրից հեռու, ու երկար ժամանակ այնտեղ չես լինում, դու երբեք չես ուզում ինչ-որ փոխես: Իսկ եթե փոխվել է, տեսնելուց սիրտդ մի տեսակ ցավում է: Բայց փոփոխություններ պետք են, որ գյուղը բարեկարգվի, զարգանա»: Քնարիկի երազանքն է, որ Աբուլի ծոցից դուրս եկած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում կլինի, միշտ բարձր պահի Աբուլի անունը:

Հ.Գ. Նկարում Սուլուլակն է

понедельник, 28 ноября 2016 г.

Մի տարօրինակ հոբբի :)

Վերջերս ես ինձ համար հայտնաբերեցի մի նոր հոբբի: Եվ դա է...



Ինչքան էլ զարմանալի է իմ նոր հոբբին կապ չունի ոչ սպորտի հետ, ոչ երաժշտության և ոչ էլ ուրիշ ինչ որ բանի հետ: Հոբբիս ավելի շատ կապված է մարդկանց հետ:Եվ այդ նոր հոբբիս է մարդկանց հետ ծանոթություններ: Վերջին ամսվա ընթացքում ծանոթացել եմ  30 մարդու հետ և այսպիսի հիանալի ամիս երևի թե չեմ ունեցել:



Սա հոբբի է, որը թույլ է տալիս ունենալ ավելի մեծ շրջապատ, շատ ընկերներ և այլ շատ հնարավորություններ: Եվ իմ փորձից ելնելով բոլորիդ խորհուրդ եմ տալիս ունենալ այս յուրօրինակ հոբբիից 😃😉